ՀՀովհաննես Վարդանյան

Ներքին Շենգավիթում բնակարաններից գողություն կատարած անձը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Ներքին Շենգավիթում բնակարաններից գողություն կատարած անձը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Դեկտեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի մի տնից գողություն է կատարվել: Բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվել` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ:

Ըստ նախնական տվյալների, գաղտնի հափշտակությունը կատարվել էր 2019 թ. նոյեմբերից մինչև այս տարվա դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Տանտերերը Ռուսաստանի Դաշնությունում էին: Օգտվելով նրանց բացակայությունից՝ տնից գողացել էին նոթբուք, հեռուստացույց, կահույք և այլ կենցաղային իրեր:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ շուտով պարզ է դարձել, որ գողությունը, հնարավոր է, կատարած լինի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի 25-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 5-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ, բացի նշված գողությունը, նա հունիսին նույն փողոցի մեկ այլ տնից կենցաղային ապրանք էր գողացել:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում