ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը գոհ է Թուրքիայի հետ ռազմական գործարքից

Ռուսաստանը գոհ է Թուրքիայի հետ ռազմական գործարքից

Թուրքիան վճարել է Ռուսաստանին Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Մենք ամբողջությամբ կատարել ենք պայմանագիրը, այն փակ է, ինչը նշանակում է, որ առաքել և ստացել ենք բոլոր միջոցները»,- գործակալությունը մեջբերում է Չեմեզովի խոսքերը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը և Թուրքիան կարող են շարունակել համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում, բանակցություններ են տարվում այլ սարքավորումների հնարավոր մատակարարումների շուրջ: Չեմեզովը շեշտել է, որ ավարտված պայմանագիրը եզակի է, քանի որ այն կնքվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Նա նաև հավելել է, որ Անկարային հարկ կլինի որոշում կայացնել Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցում:

Հոկտեմբեր ամսվա սկզբին ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Թուրքիան Ս-400-ը փորձարկել է Սև ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքի պոլիգոնում անցկացված վարժանքների ժամանակ: Բոլոր հրթիռները հաջողությամբ խոցել են նշանակված թիրախները:

Ս-400-ի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019-ի հուլիսի կեսերից: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Անկարան անտեսեց սպառնալիքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում