Կորոնավիրուսի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով խմբաքանակի մի մասը, մասնավորապես՝ ձեռնոցներ, դիմակներ, թթվածին արտադրող, ինչպես նաև թթվածնային թողունակության սարքավորումներ, պաշտպանիչ հակահամաճարակային արտահագուստ, շնչառական սարքավորումներ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին:









