ՆՆարե Ոսկանյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատար ցանցի կառուցումը

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատար ցանցի կառուցումը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավարտվել է 8 կմ երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը: 

 

«Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծում է ստացել խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում