Գյուղնախարար. Հայաստանում արդեն մթերվել է 500 տոննայով ավելի լոլիկ, քան 2015-ին

Գյուղնախարար. Հայաստանում արդեն մթերվել է 500 տոննայով ավելի լոլիկ, քան 2015-ին

Այս տարի Հայաստանում արդեն շուրջ 10 հազար տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 500 տոննայով ավելին է, Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում Արարատի և Արմավիրի մարզերում գործող մի քանի վերամշակող գործարաններ:

Կարապետյանի խոսքով, նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը:

Նա հավելել է, որ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, Արմավիրում պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են  մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում