ՄՄերի Եգորյան

2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս. ԿԲ

2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս. ԿԲ

2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով։ Այդ մասին նշված է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ: 

«Մասնավորապես, 2019-ի 4-րդ և 2020-ի 1-ին եռամսյակներում  ՀՀ կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի տեղաշարժը: Այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ՝ հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։

2020-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ՝ հիմնականում ածանցելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից։ Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված  զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում պայմանավորված տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման հանգամանքներով։ Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ՝ 1.25 տոկոսային կետով. 2020 թ. սեպտեմբերի վերջին այն կազմում է 4.25%»,- ասված է հաշվետվության մեջ։

Ըստ հաշվետվության՝ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում պետք է պահպանվեր ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետում մոտենար և կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%։  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում