Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է Made in Armenia-2016 ցուցահանդեսի կայքը

Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է Made in Armenia-2016   ցուցահանդեսի կայքը

Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կայանալիք "Made in Armenia 2016" ցուցահանդեսին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է միջոցառման պաշտոնական կայքը: Այն տեղական արտադրողներին և օտարերկրյա դիստրիբյուտորներին ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցման հնարավորություն է տալիս:

«Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսը երկրի տեղական արտադրության յուրօրինակ հաշվետվություն է, որի ընթացքում ցուցադրվում են հայրենական արտադրության ամբողջ ներուժն ու ձեռքբերումները:

Madeinarmenia.dfa.am կայքում նաև ընդգրկված են տեղեկություններ «Պատրաստված է Հայաստանում 2015» ցուցահանդեսի արդյունքների մասին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում