ՄՄարի Կոստանյան

Իրանում թողարկվել է հայկական Սուրբ Թադեի վանքին նվիրված նամականիշ

Իրանում թողարկվել է հայկական Սուրբ Թադեի վանքին նվիրված նամականիշ

Իրանի փոստային ընկերությունը թողարկել է 45 x 65 մմ չափսի նամականիշ, որի անվանական արժեքը կազմում է 18 հազար ռիալ: Նամականիշը տպագրվել է 60 հազար տպաքանակով՝ տեղեկացնում է Infoteka24-ը:

Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի Չալդրանի շրջանի Ղարաքիլիսա գյուղում: Եկեղեցին թվագրվում է 4-5-րդ դարերով: Ըստ ավանդության՝այն 66-ին հիմնադրել է Թադեոս առաքյալը:

Վանքը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների պաշտպանության տակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում