Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի

Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին մեկնելու է Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ կառավարության ղեկավարների հերթական նիստին: Գործադիրի այս շաբաթվա նիստը այդ պատճառով գումարվեց մեկ օր շուտ:

Օրակարգային չորս տասնյակից ավելի հարցերի շարքում կառավարությունը հավանություն տվեց Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից սպասվող 270 մլն դոլար վարկի և 30 մլն դրամաշնորհի համաձայնագրին:

Վիճահարույց հարցադրումների պատճառով կառավարության օրակարգից հանվեց պարտքի դիմաց  Ֆինանսների նախարարությանը փոխանցված բնակելի մի շինության համար աճուրդ հայտարարելու հարցը: 

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում