ԱԱրման Գալոյան

Թարմացում. 24.11.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, առողջացել 3845 քաղաքացի

Թարմացում. 24.11.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, առողջացել 3845 քաղաքացի

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ն` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում