ԼԼիլիթ Սեդրակյան

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները շարունակում են խաղաղապահների տեղափոխումն Արցախ

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները շարունակում են խաղաղապահների տեղափոխումն Արցախ

Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները շարունակում են տեղափոխել 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 18 ИЛ-76 ինքնաթիռ և երկու Aн-124 Ruslan ինքնաթիռներ,15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով և անձնակազմով, վայրէջք է կատարել Երեւանի օդանավակայանում: Ռուս զինծառայողները բեռնաթափել են զենք, ռազմական տեխնիկա և նյութական այլ միջոցներ՝ հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդանավերը Հայաստան են առաքել 33 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ «Վագր», «Լինքս», բեռնատարներ, նորոգման և վերականգնման մեքենաներ, սարքավորումներ և նյութական ու տեխնիկական աջակցության գույք:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ից  իրականացվել է 226 թռիչք։

Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է ԼՂ հակամարտության գոտում՝ 1960 զինծառայողի, 90 զրահամեքենայի, 380 միավոր մեքենայի և հատուկ տեխնիկայի քանակով:

Խաղաղապահ գործողության տարածքներում իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունը խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրականացվում է 23 դիտակետերում։ 12 դիտակետ՝ պատասխանատվության հարավային գոտում և 11 ՝ հյուսիսային գոտում:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար,  գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի կատարման շրջանակներում, Ստեփանակերտում ստեղծվել է նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում