ՄՄարի Կոստանյան

Թուրքիան սիրիացի գրոհայիններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում

Թուրքիան սիրիացի գրոհայիններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզությունը թուրքամետ «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական երկու խմբավորումների առաջնորդներին առաջարկել է վարձկաններին ու նրանց ընտանիքներին բնակություն հաստատել Ադրբեջանում՝ փոխանցում է Инфотека24-ը:

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան նման առաջարկով դիմել է թուրքմեն գրոհայիններին այն պատճառով միայն, որ ըստ Թուրքիայի՝ վերջիններս  ծագումով կովկասյան այդ տարածաշրջանից են:

Սիրիայի հյուսիսային քաղաքներից ու Աֆրինից հավաքագրված և Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինների թիվը հասնում է 4000-ի: Նրանց ղեկավարում են Թուրքիայի բանակն ու թուրքամետ զինյալները: Գրոհայիններին հավաքել ու վարժեցրել են Թուրքիայի տարածքում տեղակայված հատուկ ճամբարներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում