ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը ցավում է Արցախի հարցում Եվրոպայի «խլացնող լռության» համար

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը ցավում է Արցախի հարցում Եվրոպայի «խլացնող լռության» համար

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնն Արցախ կատարած այցից հետո «Ֆրանս էնտեր»-ի եթերում պատմել է պատերազմի ու Եվրոպայի «խլացնող լռության» մասին՝ փոխանցում է franceinter.fr կայքը:

Ֆրանսիացի գրողը նշում է, որ իր սիրտն իրեն տանում է դեպի Հայաստան՝ իր մշակութային, հոգևոր, ներքին կապվածությամբ: Նա խոսում է Ֆրանսիայի ու Հայաստանի սերտ կապերի, հարաբերությունների մասին, որոնք ոչ թե մահացել են, այլ՝ պարզապես ձմռան քուն են մտել: Նա նշում է, որ Արցախ է գնացել՝ ապացուցելու՝ «մենք իրենց չենք մոռացել»:

Սիլվեն Տեսոնի հավաստմամբ՝ այս պատերազմում մարդիկ ոչ թե պաշտպանել են իրենց այգին, այլ՝ երկրի վրա ապրելու իրենց իրավունքը: Հայոց ցեղասպանության թարմ հիշողությամբ՝ հայերը լավ գիտեն, որ սա տարածքային կռիվ չէ, այլ՝ երկրի երեսից չբնաջնջվելու պայքար:

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր: Այդպես Ստալինն էր որոշել 1923-ին: Բայց, կարծում եմ, կա մի բան, որը վեր է միջազգային իրավունքից, ստալինյան իրավունքից: Դա Պատմությունն է, գերակայություն է, որը կոչվում է անցյալ: Չենք կարող «միջազգային իրավունք» անվանել Ստալինի բզկտած քարտեզը»,- հայտնել է ֆրանսիացի գրողը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում