ԿԿարմեն Ղուկասյան

Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն. ԱՀ ԱԻՊԾ

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում: Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:

 

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

 

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում