ԱԱրման Գալոյան

Ակնկալում եմ՝ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն ու հրահրում. Փաշինյան

Ակնկալում եմ՝ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն ու հրահրում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ:

«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավել ևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում:

Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:

Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում:

Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»,- գրել է ՀՀ վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում