ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ

Երախտագիտության խոսք հայտնելով Ղ. Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարի-դրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը, ինչը վկայում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Նշված միտումները պահպանվել են նաև վերջին մի քանի ամիսների ընթացքում:
ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:









