ՌՌոզա Խաչատրյան

Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը․ ՊՆ

Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ:


Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ:

Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ձևավորված աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարներով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում