ՌՌոզա Խաչատրյան

Վրաստանի որոշ քաղաքներում այսօրվանից գործում են տեղաշարժման սահմանափակումներ

Վրաստանի որոշ քաղաքներում այսօրվանից գործում են տեղաշարժման սահմանափակումներ

«Ալիք» մեդիան հայտնում է, որ Վրաստանում այսօրվանից՝ նոյեմբերի 9-ից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք սահմանափակումներ են մտնում ուժի մեջ.

  1. Խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը ասհմանվում է անորոշ ժամանակով, չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:
  2. Բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն, բացի դեղատներից և ռազմավարական նշանակության օբյեկտներից:
  3. Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամանակավորապես կփակվեն ինչպես մունիցիպալ, այնպես էլ մասնավոր մանկապարտեզները:
  4. Սահմանափակումներով է գործելու նաև հանրային տրանսպորտը։ Մասնավորապես` վարորդները պարտավոր են լինելու հետևել, որ ավտոբուսում ու երթուղայինում կանգնած  ուղևոր չլինի: Մետրոյում ևս ուղևորահոսքի վերահսկման  որոշում է  կայացվել:

Այսօրվանից տեղաշարժման արգելքն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի:

Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն իսկ գործում են մի շարք սահմանափակումներ: Այդ թվում՝

  • Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
  • Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
  • Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում