Արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները տեսանելի են. Հովիկ Աբրահամյան

Արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները տեսանելի են. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

«Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը», - նշել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: «Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տնտեսական աճի խթանման համար ծայրահեղ կարեւորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում