ՄՄարի Կոստանյան

Թուրքիան վերահսկում է Ադրբեջանի զինված ուժերը. Infoteka24

Թուրքիան վերահսկում է Ադրբեջանի զինված ուժերը. Infoteka24

Infoteka24 կայքը գրում է, որ համացանցում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայի ռազմական հրամանատարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին ազատել է պաշտոնից՝ ռուս գեներալների հետ սերտ շփումների պատճառով:

Սրան հետևել է նաև այն տեղեկությունը, որ թուրքերի կողմից Ադրբեջանի բանակի ղեկավարումից փաստացի հեռացումից հետո Բաքվի բարձրաստիճան զինվորականները խռովություն են պատրաստում պաշտպանության գերատեսչությունում:

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամմեդովը հայտնել է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով բերման է ենթարկվել ու Թուրքիա է տեղափոխվել Ադրբեջանի Զինված Ուժերի յոթ գեներալ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրանց վերագրվում է պետական դավաճանության մեղադրանք:

Ավելի վաղ, պաշտոնից ազատվել է նաև Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Նաջմեդդին Սադիկովն այն բանից հետո, երբ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կառավարման գործում թուրք զինվորականների ներկայության մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում