ՌՌոզա Խաչատրյան

2775 նոր դեպք ու 22 մահ. Կորոնավիրուսի` վերջին օրվա պատկերը Վրաստանում

2775 նոր դեպք ու 22 մահ. Կորոնավիրուսի` վերջին օրվա պատկերը Վրաստանում

Վերջին 24 ժամում Վրաստանում ևս 2775 մարդ է վարակվել։ Այս մասին հայտնել է «Ալիք» մեդիան։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51993-ի։ Ըստ մասնագետների` ապաքինվածների տեսանկյունից երկրում դրական դինամիկա է։ Վերջին մեկ օրում 3560 մարդ է առողջացել, ընդհանուր թիվը  37019 է։

Մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված 22 մահ է գրանցվել՝ 8-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, 1-ը` Քվեմո Քարթլիում։ Փետրվարի 26-ից (կորոնավիրուսի առաջին դեպքն այս օրն է հաստատվել) մինչ օրս մահվան  423 դեպք է եղել։

Մեկ օրում  2775 վարակվածներից 1044-ը Թբիլիսիում են։ 619  պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում