ԼԼիլիթ Գասպարյան

ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին փաստեր է ներկայացրել խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի զինուժի վայրագությունների վերաբերյալ

ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին փաստեր է ներկայացրել խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի զինուժի վայրագությունների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ, այդ փաստերը հիմադրել ապացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական չտարբերակված հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության դեմ շարունակում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ ատելությունն այն աստիճանի բարձր է, որ դրսևորվում է վայրագություններով ու խոշտանգումներով, դաժան վերաբերմունքով: Այնուհետև այդ ամենը հրապարակվում է հատուկ նպատակով ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ արժանանալով հանրային գովեստի ու հայասպանության խրախուսանքի:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում