ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Գասպարյան

Արցախի հավատալիքները

Արցախի հավատալիքները

Սրբազան ջուր. Արցախում ջուրը սրբազան էր, մեջը թքել չէր կարելի, ինչպես կրակի մեջ: Աղբյուրներին նվիրաբերություններ էին կատարում. նորահարսն առաջին անգամ ջրի գնալիս ցորեն էր զոհաբերում աղբյուրին:

Կիրակի օրերը մոմեր էին վառում սուրբ համարվող աղբյուրների մոտ: Իսկ հիվանդները, մոմեր վառելուց բացի, աքաղաղներ էին զոհաբերում և աղոթում՝ առողջանալու ակնկալիքով: Բուժող հայտնի սրբազան աղբյուրներից էին Շոշու գյուղի Ձորակի աղբյուրը, Վերին Սզնեքի «Կանաչ խաչը», Հղորդի գյուղի «Մոշ աղբյուրը», որի մոտ ոչ միայն մոշի թփեր կան, այլև մեծ, պաշտվող կաղնի ծառ: Ըստ ավանդության՝ մարդիկ տեսել են, թե ինչպես է Չանախչի գյուղի «Մեծ աղբյուրի» վրա մի քանի անգամ լույս իջնում:

Սրբազան ծառեր. Արցախում տարածված է նաև ծառերի պաշտամունքը: Բոլոր գյուղերում սրբազան ծառեր կան, որոնց առաջ մոմեր են վառում, աքաղաղ կամ ոչխար են մատաղ անում, տերևներով գուշակություններ անում: Այդ ծառերը և անգամ դրանց ճյուղերը կտրելը մեծ մեղք է համարվում: Մեղանչողն անմիջապես պատժվում է:

Ուխտավորները կտորներ են կապում պաշտվող ծառերի ճյուղերին՝ իբրև թողնելով հիվանդությունները կամ խնդրելով կատարել իրենց իղձերը: Սուրբ ծառերից է Սխտորաշենի հսկայական չինարի ծառը, որտեղ Համբարձման տոնին շրջակա գյուղերից ուխտավորներ են գալիս, մոմեր վառում և կաթնապուր են եփում ու բաժանում որպես մատաղ: Վերին Թաղավարդում հայտնի է Բարևածառ (Պըրևածառ) ուխտատեղին, Սարիբեկի երեք թեղի ծառերը, Գյունեյ Ճարտար գյուղի մոտի «Կոհակ» կամ «Յակովիկ» կոչվող ճապկի ծառերը, Հարավ գյուղի «Զրավոր» (Զորավոր) հսկայական կաղնիները: Սղնախ գյուղի կաղնին կոչվում է «Խնձորախաչ»:

Ըստ ավանդության՝ նախկինում սա խնձորենի է եղել, բայց մի թուրք ճիպոտով խփել է, որ խնձոր թափի։ Դրա համար այն անմիջապես վերածվել է կաղնու: Սուրբ ծառի մոտի կամ վրայի հողը ևս բուժող հատկություն կարող է ունենալ։ Օրինակ՝ Քերթ գյուղի մոտ կա չորս հսկայական կաղնի, որոնց բնի հողից վերցնում, քսում են դեմքին, որպեսզի մկնատամն անցնի: Ըստ որում, այս սրբատեղին ուխտի օր ունի՝ Ավագ չորեքշաբթին: Կան ծառեր, որ գորտնուկներ են բուժում, մյուսները՝ հոդացավը, ջերմը, տենդը, ռևմատիզմը, խլությունը, հոգեկան հիվանդությունները և այլն:

Սուրբ ծառերը օգնում են մորեխից ազատվել, երբ այդ նպատակով մատաղ են անում դրանց մոտ: Չար աչքից խուսափելու համար կարևոր էր հատկապես բռինչի ծառը: Այն տնկում էին բակում, արտում, պարտեզում: Այս ծառի փայտի մի փոքր կտոր՝ ուղտի բրդի և աչքի ուլունքի հետ միասին, կարում էին մի կտորի մեջ և կապում էին երեխայի օրորոցից, կամ ձիու վզից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում