ԳԳայանե Թամամյան

Արամ Ա-ն Արցախի հարցը քննարկել է Պապական նվիրակի հետ

Արամ Ա-ն Արցախի հարցը քննարկել է Պապական նվիրակի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ավելի քան ժամ մը հանդիպում ունեցավ պապական նվիրակ Ժոզեֆ Սփիթերիի հետ, Արցախի Հանրապետության հարցին շուրջ։

 

Վեհափառ Հայրապետը լայնորեն պարզեց Արցախի հարցը՝ իր պատմական ու քաղաքական երեսներով, հատկապես ծանրանալով ստեղծված ներկայ կացության ու անոր վտանգալից հետևանքներուն Կովկասեն ներս:

 

Նորին Սրբությունը կարևորութեամբ շեշտեց, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներեն մեկը եղած է և երբե՛ք մաս չէ կազմած Ազրպեյճանի: Պատմության ընթացքին եղած են ժամանակներ, երբ Արցախեն ներս հայերը ինքնավարություն հաստատած են: Փաստորեն, Ստալինի միջամտութեամբ Արցախը իբրև ինքնավար շրջան մաս կազմած է Ազրպեյճանին: Սովետական Միության փլուզումեն ետք, ինչպես այլ շրջաններե ներս, նաև Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման արդար իրավունքը վերահաստատեց և որպես անկախ հանրապետություն վերակազմակերպվեցավ:

 

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին հովանավորությամբ Հայաստանի ու Ազրպեյճանի բանակցություններուն և անոնց ձախողության, Ազրպեյճանի անզիջող կեցվածքին պատճառով:

 

Խոսելով ներկա պատերազմին մասին, Նորին Սրբությունը հայտնեց, որ Թուրքիո քաղաքական ու զինվորական միջամտությունը կացությունը ավելի վատթարացուցած ու բարդացուցած է, իսկ վարձկաններու ու ահաբեկիչներու մասնակցությունը պատերազմին առավել ևս վտանգած է ամբողջ շրջանը: Հայրապետը նաև պարզեց Թուրքիո փանթուրանական ծրագիրը և անոր վտանգալից հետևանքները, միաժամանակ հայտնելով, որ Ռուսիո հավասարակշռված մոտեցումը դժբախտաբար ավելի կքաջալերե Թուրքիան ու Ազրպէյճանը և կնպաստե անոնց քաղաքական ծրագիրներուն:

 

Այս ընդհանուր խորքին վրայ, Վեհափառ Հայրապետը իր շնորհակալությունը հայտնեց Ն.Ս. Ֆրանսիս Պապին, որ երկու առիթներով իր հրապարակային խոսքին մեջ անդրադարձած էր Արցախի պատերազմին և զինադադարի կոչ ուղղած: Ապա, Նորին Սրբությունը ըսավ, որ մեր ժողովուրդը կսպասե, որ Վատիկան ավելի ազդու դերակատարություն ունենա՝ ճանչնալով Արցախի Հանրապետության անկախությունը, Քոսովոյի նման, իբրև հիմնական ու մնայուն լուծում Արցախի հարցին, ինչպես նաև հայ ժողովուրդին անվտանգության ապահովման: Նորին Սրբությունը միաժամանակ ընդգծեց, որ բոլոր պայմաններուն մեջ հայ ժողովուրդը երբե՛ք պիտի չընդունի, որ Արցախը մաս կազմե Ազրպեյճանի:

 

Պապական նվիրակը խոստացավ անմիջապես Վեհափառ Հայրապետին կողմե արտահայտված մտածումներն ու սպասումները փոխանցել Ֆրանսիս Պապին և Վատիկանի պատասխանատուներուն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում