ՆՆարեկ Սահակյան

Գնդապետ Գևորգյանն ու փոխգնդապետ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Գնդապետ Գևորգյանն ու փոխգնդապետ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.

Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Դավիթ Հովհաննեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում