ՌՌոզա Խաչատրյան

Հավաստիացնում եմ՝ բոլորի նկատմամբ կիրառվելու են աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ. ԱՀ նախագահ

Հավաստիացնում եմ՝ բոլորի նկատմամբ կիրառվելու են աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է իրեն ուղղված բաց նամակին, որում առաջարկվել էր պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՀ նախագահին բաց նամակով դիմել էր Արցախի բնակիչ Զառինե Սարաջյանը՝ առաջարկելով պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից, և ԱՀ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Հարությունյանը կարձագանքի քաղաքացու նամակին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում