ՌՌոզա Խաչատրյան

ՈՄԱ-ի դասընթացները ներկայացվում են իբրև նորաստեղծ ահաբեկչական խմբավորման գործողություններ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

ՈՄԱ-ի դասընթացները ներկայացվում են իբրև նորաստեղծ ահաբեկչական խմբավորման գործողություններ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնել:

Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում սկսեց տարածվել հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Նշվում էր, թե կազմավորումը բաղկացած է տարբեր երկրներից ժամանած կամավորներից, որոնք տեղակայված են Ադրբեջանի տարածքին շատ մոտ։

Որպես ապացույց՝ կցվեցին նաև լուսանկարներ.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շտապեց քրեական գործ հարուցել Արցախի Հանրապետությունում գործող «ահաբեկչական խմբավորման» դեմ։

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ-ն) իրականում նորաստեղծ կազմակերպություն չէ, և, առավել ևս, չի գործում Արցախի Հանրապետության տարածքում։ Այն ստեղծվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարտանովի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում։ ՈՄԱ-ն մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից և նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։

Կենտրոնը այժմ ամեն օր մարտական պատրաստության դասընթացներ է անցկացնում կամավորների և աշխարհազորայինների համար։ Ուսուցանվում են նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ հմտություններ։

Լուսանկարները՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուսանկարները, որոնք, իբր, ապացուցում են նորաստեղծ ակաբեկչական խմբավորման գործողությունները Արցախում, իրականում արվել են 2017 թվականին՝ հերթական վերապատրաստման ժամանակ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում