Շարունակվում են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների այցելությունները դեպի Արցախ: Նրանք տեղում ականատես են լինում Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների իրագործած պատերազմի հանցագործություններին, հանդիպում ղեկավարության, բնակիչների հետ, իրականացնում փաստահավաք աշխատանք:
Արցախի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցին մասնակցել են Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերոպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին, Իսլանդիայի հորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թոռարինսոնը, Համաշխարհային քրեական արդարադատության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցություն կուսակցությունից Էլիզաբեթ Մեյը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Սարոյան:









