ՆՆարե Թադևոսյան

Հերթական սադրանքը Ֆրանսիայում. թուրքերը Լիոնում ՀՀ հյուպատոսության պատին վիրավորական գրառում են կատարել

Հերթական սադրանքը Ֆրանսիայում. թուրքերը Լիոնում ՀՀ հյուպատոսության պատին վիրավորական գրառում են կատարել

Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայաստանի հյուպատոսության պատին անհայտ անձինք վիրավորական գրառում են արել: Նրանք գրել են «1915 թվական», իսկ ներքևում սրտիկ նկարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվան սկզբնատառերի դիմաց:

Նախօրեին էլ Դեսին քաղաքում տարբեր տեղերում գրառումներ են հայտնվել, որոնք պարունակում են հայերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայհոյող, ինչպես նաև Ադրբեջանին և Էրդողանին փառաբանող տեքստեր:

Հիշեցնենք՝ միևնույն Դեսին քաղաքում նախօրեին թուրքերը պղծել էին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը, որից հետո հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ահազանգել էր Ֆրանսիայի ոստիկանությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում