ՄՄարիամ Մխիթարյան

Պենտագոնը հետ է կանչում և փոխում դեսպանատների ռազմական կցորդներին

Պենտագոնը հետ է կանչում և փոխում դեսպանատների ռազմական կցորդներին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը գաղտնի սկսել է աշխարհի տարբեր երկրների ԱՄՆ դեսպանատների ռազմական կցորդների հետկանչման և ցածր կոչումներով թեկնածուների առաջադրման գործընթացը: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը:

Պենտագոնը կարծում է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են Ռուսաստանին և Չինաստանին դիմակայելու համար: Կառույցի ղեկավար Էսփերն արդեն հրաման է տվել Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Եգիպտոսում, Պակիստանում և Իրաքում գեներալների և ծովակալների փոխարեն նշանակել ավագ սպաներ գնդապետի և առաջին աստիճանի կապիտանի կոչումներով:

Պարբերականը նշում է, որ Կոնգրեսի հանրապետական ​​և դեմոկրատական ​​կուսակցությունների շատ անդամներ, ինչպես նաև ԱՄՆ կառավարության պաշտոնյաներ այս գաղափարը համարում են անհեռատես, որը կարող է վնասել հիմնական դաշնակիցների հետ հարաբերություններին, նաև համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում: Ավելին, նրանք պնդում են, որ Պենտագոնի գործողությունները կարող են ավելի շուտ նպաստել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ազդեցության ամրապնդմանն Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում