ՎՎարդուհի Բալյան

Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ Դեսինի Հայոց ցեղասպանության հուշակոթողը պղծելու մասին

Այս ամոթալի ոճրագործությունը հայ ժողովրդի դեմ վայրագությունների հրահրում է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ Դեսինի Հայոց ցեղասպանության հուշակոթողը պղծելու մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Դեսին քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողը պղծելու կապակցությամբ: 

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։

Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում