ՎՎարդան Հովսեփյան

Մեր գեներալների անունների շահարկման փորձերն անընդունելի են. ԱՀ նախագահի խոսնակ

Մեր գեներալների անունների շահարկման փորձերն անընդունելի են. ԱՀ նախագահի խոսնակ

Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

 
«Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:

 

Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել: Իսկ ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ:

 

Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունը, այնուամենայնիվ, կհաղթեն»,- գրել է Պողոսյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում