ՌՌոզա Խաչատրյան

Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ ԱՀ նախագահ

Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է «Արցախի հերոս» և  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ ստացող հերոսների անունները։

 
«Սիրելի՛ հայրենակիցներ
 

Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ:

 

Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանում կազմավորված ջոկատը հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Տղաներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման:

 

Հպարտ եմ ձեզանով:

 

Փա՛ռք ու պատիվ մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում