ՌՌոզա Խաչատրյան

«Մարտական ծառայության» մեդալ՝ 4 ԱԹՍ ոչնչացնելու համար. հերոսական պատմություններ առաջնագծից

«Մարտական ծառայության» մեդալ՝ 4 ԱԹՍ ոչնչացնելու համար. հերոսական պատմություններ առաջնագծից

Պաշտպանության բանակը շարունակում է կիսվել առաջնագծում մեր զինվորների կերտած հերոսություններով:

Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար, գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:

 

«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը՝ զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:

Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար:

 

Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը և սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայության» մեդալների:

 
Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
 

Փառք բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջև հերոսաբար կատարող բոլոր անհատներին:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում