ՌՌոզա Խաչատրյան

Հերոսական պատմություններ առաջնագծից

Հերոսական պատմություններ առաջնագծից

Պաշտպանության բանակը շարունակում է հերոսական պատմություններ ներկայացնել առաջնագծից։

 
Ակտիվ հրետակոծությունից հետո թշնամական ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում հետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի:
 

Գնդապետ Սամվել Սլավայի Գրիգորյանը, մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման և հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար, ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

 

Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:

 
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում