ՆՆարեկ Սահակյան

ԲՏԱ նախարարությունը՝ ենթակա կառույցներով, մասնակցում է համահայկական դրամահավաքին

ԲՏԱ նախարարությունը՝ ենթակա կառույցներով, մասնակցում է համահայկական դրամահավաքին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝

 

ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2 մլն ՀՀ դրամ.

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ Television and radiobroadcasting network of Armenia) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ.

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ.

 

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ.

«Հայփոստի» (Հայփոստ / HayPost) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ.

«Հայփոստի» կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին:

 

Մեկտեղելով ջանքերն ու միասնական ուժերով՝ մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա հաղթանակի կերտման գործում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում