ՌՌոզա Խաչատրյան

Թշնամին իր անկախության օրը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում, հայ զինվորը թույլ չտվեց. Սիմոնյան

Թշնամին իր անկախության օրը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում, հայ զինվորը թույլ չտվեց. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում` լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ երեկ վարչապետն իր ուղիղ եթերում նկատի ուներ, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների, և եթե դրա ընթացքում լիներ որևիցե առաջարկ, որը ընդունելի կլիներ մեզ համար, դա կդրվեր ՀՀ և ԱՀ ժողովրդի քննարկմանը: Բայց նման առաջարկներ չեն եղել, չկան ու այլևս չեն կարող լինել:

«Պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը: Կարող եմ ուրախացնել համաքաղաքացիներին. այսօր այդ դրական կողմերն ավելի շատ են, կարելի է ասել՝ անսպասելիությունը, անհավատ վիճակն արդեն անցել է, և կոնկրետ գործողություններ են տեղի ունենում: Կարող եմ ասել, որ մեր բանակը, մեր տղերքն ու մեր կամքը բավականին բարձր մակարդակում են, և դա ապացուցում ենք թշնամու մռութին տալով:

Պետք է նաև արձանագրենք, որ ի սկզբանե էլ հայ զինվորը, Հայաստանը, Արցախն ու արցախցին կանգնել ու կանգնեցրել են մի բան, որը թշնամին ուզում էր անել. թշնամու տրամաբանությամբ՝ իր անկախության օրն ինքը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում: Եվ  պատրաստվել է շատ արագ պատերազմ, արագ բլից կրիգ անելու մի պլան, որը մեր տղաները կանգնեցրել ու կասեցրել են, ու պատերազմը մտել է շատ ավելի ձգձգվող փուլ»,-նշեց փոխխոսնակը:

Սիմոնյանի խոսքով՝ հարձակման ալիք է եղել Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությամբ, այդ ալիքը կարող էր և բոլոր պատերազմների ժամանակ ինչ-որ հաջողություն գրանցել, բայց թող որևէ մեկը դրանից չոգևորվի:

Սպասենք լավ լուրերի՝ հավելեց նա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում