ԱԱրման Գալոյան

Հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների. ՊՆ խոսնակ

Հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների. ՊՆ խոսնակ

ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, և որ ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում