ԳԳայանե Թամամյան

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1928 նոր դեպք, բուժվել  է 604 մարդ՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28431 դեպք, բուժվածների ընդհանուր թիվը 10767 է:

Մեկ օրում արձանագրվել է մահվան 8 դեպք: Համավարակի սկզբից մինչև օրս գրանցվել է մահվան 201 դեպք:
 

Կարանտինային ռեժիմում գտնվում է 4112 մարդ, հիվանդանոցներում ՝ 3766, քովիդ հյուրանոցներում ՝ 2286 մարդ:

Երեկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1941 նոր դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում