ՌՌոզա Խաչատրյան

Աշխարհազորայինները քաջ գիտակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և՛ դրա զոհողության գինը. ԱՀ նախագահ

Աշխարհազորայինները քաջ գիտակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և՛ դրա զոհողության գինը. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ:

«Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և՛ դրա զոհողության գինը»,-ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

 

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում