«Լեռնային Արցախի» մանկապատանեկան թիմի դարպասապահ 11-ամյա Արման Վանյանը նամակ է գրել իր սիրելի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին, որին հարցրել է, թե ո՞նց հաղթահարեց դժվարությունները մանկության ժամանակ ու դարձավ մեծ ու հայտնի ֆուտբոլիստ։
«Բարև, իմ շատ սիրելի ու հարգելի Լ. Մեսսի։
Բայց իմ սերը մեծ է, Աստված մեզ կօգնի։
Հիմա ապրում եմ Երևանում, բայց չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ այս վիճակում։ Հիմա իմ թիմը, իմ ընկերները տարբեր վայրերում են, քանի որ պատերազմ է։ Գիտեմ, որ ձեր մանկությունը դժվար է անցել, դուք հիվանդ եք եղել, բայց հաղթահարել եք դա։ Հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞նց հաղթահարեցիք ու դարձաք մեծ ու հայտնի ֆուտբոլիստ։
Հույս ունեմ, որ ձեզ կտեսնեմ կամ թեկուզ ինձ նամակով կպատասխանեք։
Ձեզ շատ հարգող մի արցախցի։
Արման Վանյան, 11 տարեկան
դպրոց 7, 6ա դասարան
ք. Ստեփանակերտ
#Հաղթելուենք»։











