ՌՌոզա Խաչատրյան

Մեքենաներից մինչև զրահաբաճկոններ ու սնունդ. Ծովագյուղը Արցախի ու առաջնագծում կանգնած զինվորի կողքին է

Մեքենաներից մինչև զրահաբաճկոններ ու սնունդ. Ծովագյուղը Արցախի ու առաջնագծում կանգնած զինվորի կողքին է
Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը նվիրաբերել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միությունը՝ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Ծովագյուղ համայնքի բնակիչները հավաքել են 4 մլն 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա:
 
Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանը և Գոռ Խուդաբաշյանը տրամադրել են 10 մլն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ը՝ 13 մլն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահաբաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ:
 
Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր: Ծովագյուղի համայնքապետարանը առաջնագծին է տրամադրել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում