ՌՌոզա Խաչատրյան

Ունեցանք բաց խոսակցություն. Արման Եղոյանը հանդիպել է Շոմբի Շարփի հետ

Ունեցանք բաց խոսակցություն. Արման Եղոյանը հանդիպել է Շոմբի Շարփի հետ

«Այսօր Ազգային ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրավված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»,- ասված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում