ՌՌոզա Խաչատրյան

Տեղեկատվական պայքարում ևս պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով. Հովհաննիսյան

Տեղեկատվական պայքարում ևս պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով. Հովհաննիսյան

«Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։

Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։

Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարևոր է, ու այստեղ ևս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։

Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին՝ ի դեմս Hakob Hakobyan-ի, ովքեր հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում