ՆՆարեկ Սահակյան

ԵԱՏՄ շրջանակում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

ԵԱՏՄ շրջանակում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

 

Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։

 

Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է azdarar.am կայքում՝ հետևյալ հղմամբ. www.azdarar.am/announcments/org/457/00756660/: Հայտարարության մեջ նշված են մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, չափանիշները և հայտի ձևը:

 

Մրցույթին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7443

 

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
 
ՀՀ կառավարության կողմից սահմանվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում