ՆՆարե Թադևոսյան

Համեստ Ժայռը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ Ազգային հերոսի մասին

Համեստ Ժայռը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ Ազգային հերոսի մասին

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանին, որը հերոսաբար նահատակվեց Հայրենիքը պաշտպանելիս: 

 
«Համեստ Ժայռը

 

Վահագին ճանաչում եմ արդեն 23 տարի։ Երբ առաջին օրը ոտք դրեցի Վ.Սարգսյանի անվան ՌՀ, Վահագնը և իր համակուրսեցի նորավարտ մի քանի լեյտենանտներ նշանակվել էին դասակի հրամանատարներ։ Մեզ շատ էին տանջում առաջին օրվանից, հետախույզի ծրագրով էինք անցնում նախնական պատրաստությունը։ Վահագնը միշտ բացատրում էր ամեն քայլի իմաստը։ Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։ Ենթակաները ամեն ինչում հենվում էին նրա վրա որպես հոր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։
 
Փառք քեզ եղբայր»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում