ՌՌոզա Խաչատրյան

Միասին, ամեն տարաձայնություն մի կողմ դրած պիտի աշխատենք՝ մոբիլիզացնելով համայն հայության ամբողջ ներուժը. Թունյան

Միասին, ամեն տարաձայնություն մի կողմ դրած պիտի աշխատենք՝ մոբիլիզացնելով համայն հայության ամբողջ ներուժը. Թունյան

«Ոչ մի նոր բան տեղի չունեցավ։ Վարչապետը պարզապես հիշեցրեց, որ պատերազմ է, և որ մենք հաղթում ենք։

 

Որովհետև այլ տարբերակ չկա. ինչպես ասում էր Մոնթեն, միայն մեր հաղթանակի դեպքում է հնարավոր խաղաղություն։

 

Եվ ամեն մարդ, որ իրեն համարում է հայ ժողովրդի մի մասնիկ, իր ներդրումն է ունենալու այս պատմության մեջ։

 

Իրար հետ միասին, ամեն տարաձայնություն մի կողմ դրած, համարձակ, բայց խելացի, սառնասիրտ, հաշվարկով։ Պիտի շատ արդյունավետ աշխատենք՝ մոբիլիզացնելով համայն հայության ամբողջ ներուժը՝ մարդկային, ֆինանսական, գիտական, նյութական, և այդ ներուժով պիտի այս հարցը վերջնականապես լուծենք։

 

Մենք իրականում վախենալու չափ ուժեղ ենք, եթե միասին ենք։ Աննկարագրելի ուժեղ»,- ասված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում