ՌՌոզա Խաչատրյան

Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ հայտնել է Մայր Աթոռը։

 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է տասնհինգ միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս հիսուն հազար եվրո։

 

Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է վաթսուն հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ երեսունյոթ հազար դոլար։

 

Հոլանդիայի հոգևոր հովվությունը հանգանակել և փոխանցել է ութսունյոթ հազար եվրո գումար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում