ՌՌոզա Խաչատրյան

Թանկյանը հայտնել է բեռնատարները շտապօգնության մեքենաների վերածած և հայրենիքին նվիրաբերած հայի մասին

Թանկյանը հայտնել է բեռնատարները շտապօգնության մեքենաների վերածած և հայրենիքին նվիրաբերած հայի մասին

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ինսթագրամյան իր էջում պատմել է մի հայի մասին, որն իր բեռնատարները, որոնք նախատեսված են եղել սնունդ տեղափոխելու համար, վերապրոֆիլավորել է շարժական հոսպիտալների։

Թանկյանը հրապարակել է այդ նվիրատվությունը կատարած տղամարդու դստեր գրառումը։ Նա Ինսթագրամի իր էջում գրել է․ 

«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերապրոֆիլավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի համար։ Մեքենաների հաջորդ խմբաքանակը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք նույնպես չպետք է կանգ առնենք»,- գրել է դուստրը։

Մեքենաների նվիրատվությունը հայկական բանակին կատարվել է Լոս Անջելեսում AA Cater Truck ընկերության հիմնադիր և բարերար Վահե Նիկողոսի Կարապետյանի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարենի Կարապետյանի համատեղ ջանքերով: Подробнее: https://shabat.am/am/article/237504/Bolors-el-mer-azgi-hamar

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում