ՌՌոզա Խաչատրյան

Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել պաշտպանության նախարարին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին

Իսրայելական կազմակերպությունը դատի է տվել պաշտպանության նախարարին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին

Իսրայելական Lev Yehudi (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:

Դատական ​​գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:

«Հայցը հիմնավորվում է այսօր Ադրբեջանի՝ ահաբեկիչների բազայի վերածվելու հանգամանքով: Դրանք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ»,- ասված է բլոգերի գրառման մեջ:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում